Tert.am. 5-7-2010- Թուրքական Hurriyet օրաթերթը, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Ադրբեջան կատարած այցելությանը, գրում է, որ Բաքվում Քլինթոնի հայտարարությունները հույս չեն ներշնչում ղարաբաղյան հակամարտության կագավորման հարցում:
Թուրքական պարբերականը, վկայակոչելով ադրբեջանական վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները, գրում է, որ Քլինթոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած դռնփակ հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձի հարցը:
«Սակայն այն, ինչ հայտարարեց Քլինթոնը հանդիպումից հետո, հույս չի ներշնշում»,- գրում է Hurriyet-ը։
No comments:
Post a Comment