«Իրանահայեր», 25.08.2010: Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Իրանը հաջողությամբ փորձարկել է երրորդ սերնդի «Ֆաթեհ 110» հրթիռը: Այդ մասին հայտնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
«Ֆաթեհ 110» հրթիռը Իրանի ԶՈՒ կարճ տարածությամբ թռչող հրթիռներից է, որն ունի հարվածի գերազանց ճշտություն:
Հիշեցնենք, որ օրերս Իրանում փորձարկվեց իրանական արտադրության նոր սերնդի «ցամաքից-ցամաք» «Ղիամ 1» հրթիռը:
No comments:
Post a Comment