«Report.am», 21.08.10- Այսօր առավոտյան Իրանում սկսվել է Բուշերի ԱԷԿ-ի ռեակտորի ֆիզիկական գործարկումը։ Պարսից ծոցի ափին գտնվող ԱԷԿ-ն առաջինն է Իսլամական Հանրապատությունում։
Բացմանը ներկա «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի խոսքերով, ««Բուշերի ԱԷԿ-ը յուրահատուկ նախագիծ է, որն իր նմանը չունի աշխարհում։ Այս կայանի կառուցումն սկսվել է դեռ 1974-ին։ Այս ԱԷԿ-ի յուրահատկությունը կայանում է նրանում, որ մասնագետները կարողացան կայան ստեղծել հին հիմքերի վրա՝ օգտագործելով գերմանական ընկերության՝ ավելի քան 30 տարի առաջ տեղադրած սարքավորումները։ 36 տարվա սպասումները հաշվի առնելով՝ Բուշերի ԱԷԿ-ի ֆիզիկական գործարկումը շատ խորհրդանշանական է Իրանի ժողովրդի համար»,-ընդգծել է Կիրիյենկոն։
«Ռոսատոմի» ղեկավարը նշել է նաև, որ ԱԷԿ-ի լիակատար՝ էներգետիկ գործարկումը կսկսվի մինչև տարեվերջ, երբ այն կանցնի ֆիզիկական գործարկման վիճակի համար նախատեսված բոլոր փորձարկումները։
Saturday, August 21, 2010
Բուշերի ԱԷԿ-ի ֆիզիկական գործարկումը սկսվեց

No comments:
Post a Comment