Saturday, August 28, 2010

Ամերիկյան հեղինակավոր պարբերականը բացահայտել է Բրայզային օգտին քարոզող սենատորի և Ալիև ընտանիքի կապը

«Tert.am», 27.08.2010: Սենատը չպետք է հապաղի Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակման հարցում: Այս մասին ամերիկյան հեղինակավոր Washington Examiner պարբերականին ասել էր նախկին սենատոր Քոնրադ Բըրնզը: Օգոստոսի 26–ով թվագրված հոդվածում նույն պարբերականում Մարկ Թեփսքոթն անդրադարձել է այդ հրապարակման Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ԱՀԴՀ) բուռն արձագանքին, որում հանձնախումբը որոշ մանրամասներ է հաղորդում ինչպես Բըրնզի նախաձեռնության, այպես էլ Ադրբեջանում Բրայզայի ունեցած կապերի մասին։ Այսպես, նախկին սենատորի ներկայիս գործատուն՝ Gage Business Consulting ընկերությունը, հիմնադրել է Լեո Ջիակոմետո անունով մի մարդ, որը Ադրբեջանի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Silk Way Holding-ի գլխավոր խորհրդականն է։ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հաղորդման համաձայն՝ այս ընկերությունը «կասկածելի կապեր ունի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»։ «Օրենքով նախագահ Ալիևն իրավունք չունի սեփական հոլդինգներ ունենալ, այդուհանդերձ, ընտանիքի անդամների՝ օրինակ նրա 21-ամյա դստեր վրա այս օրենքը չի տարածվում»,– պարբերականին ասել Հայ դատի հանձնախմբում։ Silk Way Holding-ը 16 ընկերություններից բաղկացած մեգակոնգլոմերատ է, որը, ըստ որոշ տեղեկությունների, տնօրինում է Իլհամ Ալիևի դուստրը` 21-ամյա Արզու Ալիևան և որևէ տրամաբանական հիմնավորում, թե ինչ միջոցներով է նա ձեռք բերել միլիոնավոր դոլարներ արժեցող այդ ընկերությունը, չի տրվում։ Իլհամ Ալիևը շահագրգրռված է, որպեսզի Ադրբեջան ուղարկվի իր ընտանիքի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող դեսպանը, այս դեպքում՝ Մեթյու Բրայզան: Հետևաբար, Բըրնզի ներկայիս գործատու և Ալիևների ընտանիքի գործընկեր Լեո Ջիակոմետոն նույնպես շահագրգռված է հաճոյանալ Ալիևին՝ մամուլում ապահովվելով Բրայզայի նշանակմանը նպաստող հրապարակումներ: «Իրականում պարոն Բրայզան այնքան սերտ կապեր ունի Ալիևի ռեժիմի հետ, որ Ադերբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պարոն Բրայզայի ամուսնության երեք վկաներից մեկն է ... Սա թերևս ինչ–որ կերպ պատասխանում է այն հարցին, թե Բրայզան ինչու էր խուսափում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ հարձակումների համար ադրբեջանցիներին բացահայտորեն քննադատելուց, ինչպես նաև այն, թե ինչով է պայմանավորված նրա տևական լռությունը Ջուղայում հայկական միջնադարյան գերեզմանոցն Ադրբեջանի կառավարության կողմից ոչնչացնելու փաստի առնչությամբ։ Այո՛, ԱՄՆ–ին դեսպան հարկավոր է Ադրբեջանում, սակայն պարոն Բրայզան պարզապես սխալ ընտրություն է»,– ասված ամերիկյան պարբերականին ասել են հայկական կազմակերպությունում։ ԱՀԴՀ–ի գնահատականներին արձագանքելու խնդրանքով պարբերականը դիմել է նաև Քոնրադ Բըրնզին, որը կարծիք է հայտնել՝ ասելով, թե հանձնախումբը շատ պարզ օրակարգ ունի. ընդդիմանալ այն ամենին, ինչը կապված է Ադրբեջանի հետ: Նա նաև նշել է, թե ինքը խորհրդատուի պաշտոն ունի ոչ միայն վերոհիշյալ Gage Business Consulting ընկերությունում, այլև մի քանի այլ ընկերություններում: «Այս հարցում իմ շահերը համընկնում են ԱՄՆ–ի շահերի հետ»,– ասել է նա և ավելացրել. «Մինչ Հայաստանը խորացնում է իր կապերը Ռուսաստանի Դաշնության հետ և ընդարձակում ռուսական ռազմաբազաներն իր սահմաններում, Միացյալ Նահանգները, մեր իսկ ազգային շահերից ելնելով, պետք է աշխատի Ադրբեջանի հետ»։

No comments:

Post a Comment