Sunday, August 29, 2010

"Անհրաժեշտ է դադարեցնել հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանող քաղաքականությունը". ադրբեջանցի քաղաքագետ

«Henaran.am», 28.08.10: "Ես չեմ կարծում, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան դուրս կգա Ադրբեջանի դեմ",- հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն` Vesti.az էլեկտրոնային պարբերականին տված հարցազրույցում` անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի վերսկսման պարագայում Գյումրիի ռազմաբազայի այդ գործողություններին միջամտելու հավանականությանը: "Ես վստահ եմ, որ ոչ մի պատերազմ էլ չի լինի: Բայց եթե նույնիսկ պատերազմն անխուսափելի լինի, ապա Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի արդյունքում չդառնա միջազգային հանրության քննադատության թիրախը: Եթե պատերազմ չի լինելու, ապա անհրաժեշտ է դադարեցնել հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանող քաղաքականությունը եւ մշակել հայերի ու ադրբեջանցիների համակեցության մոդել": Ադրբեջանի տարածքը լքելու պահանջով Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիաների կազմակերպման վերաբերյալ քաղաքագետն ասել է. "Պարզապես ինչ-որ մեկը սեղմել է կոճակը եւ ցուցարարները ակտիվություն են ցուցաբերել":

No comments:

Post a Comment