«Հետքonline», 21.08.10- Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին վստահեցնում է, որ երկրի կառավարությունը չի պատրաստվում վաճառել գլխավոր գազատարը:
«Հնարավոր է, Նավթի ու գազի ընկերակցության բաժնետոմսերի 25 տոկոսը տեղակայվի Լոնդոնի բորսայում: Իսկ ինչ վերաբերում է վաճառքին, Վրաստանը չի պատրաստվում որևէ գազատար վաճառել»,- օգոստոսի 20-ին Վրաստանի կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է Խետագուրին:
Վրացա-հայկական գազատարը գնելու` Ադրբեջանի Պետական նավթային ընկերության շահագրգռվածության մասին հայտնել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբուլաևը: Նրա խոսքով, SOCAR-ը հետաքրքրված է հարևան երկրների, այդ թվում և Վրաստանի բոլոր էներգանախագծերով:
Այս մասին հաղորդում է akhaltskha.net–ը` հղում անելով bizzone.info կայքին:
Լիանա Սայադյան
Saturday, August 21, 2010
Վրացի նախարարը հերքել է գազատարի վաճառքի լուրերը

No comments:
Post a Comment