Saturday, September 18, 2010

Վաղը Սուրբ խաչում պատարագ կմատուցվի, խաչը եկեղեցու գմբեթին կտեղադրվի 1,5 ամիս անց. Անկարայի նոր խոստումները

Tert.am. 18-6-2010- Վաղը` սեպտեմբերի 19-ին, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ձեռամբ կմատուցվի պատարագ:
Հակառակ թուրքական իշխանությունների այն խոստումներին, թե մինչև սեպտեմբերի 19-ը եկեղեցու գմբեթին կտեղադրվի խաչ, այդպես էլ իրականություն չդարձան: Իսկ հիմա` պատարագի նախօրեին, պաշտոնական Անկարան գործադրում է իր վերջին ջանքերը` իր իսկ կողմից կազմակերպված շոուն վերջնական ձախողումից փրկելու համար:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` այսօր Վանի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն, ով Աղթամար կղզի է ժամանել` ուսումնասիրելու պատարագի արարողության հետ կապված իրականացվող աշխատանքները, հայտարարել է, թե Սուրբ խաչի գմբեթին խաչը կտեղադրվի պատարագից 1,5 ամիս հետո:
Հայտարարելով, որ եկեղեցին լիովին պատրաստ է պատարագի մատուցմանը, Քարալօղլուն նշել է, որ Վանի հյուրանոցները լեփ լեցուն են հյուրերով: Ըստ Վանի նահանգապետի տվյալների` Վան է ժամանելու 3500 զբոսաշրջիկ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վանի թանգարանից Աղթամար կղզի է տեղափոխվել Սուրբ խաչ եկեղեցու խաչը: Իսկ թե եկեղեցու տարածքի որ մասում կտեղադրվի խաչը, որոշելու էին հայ հոգևորականները:

No comments:

Post a Comment