Այսօր Երևանի ժամանակով 19:00-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմրցի Թուրքիայի իր հասակակացիների հետ: Հանդիպումը կկայանա Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում:
Նշենք, որ Եվրո-2011-ի խմբային փուլում Հայաստանը Թուրքիայի, Իսլանդիայի և Չեխիայի հետ ընդգրկված է միևնույն՝ 7-րդ խմբում:
Սա մեր ընտրանու առաջին հանդիպումն է մինչև 17 տարեկանների Եվրո-2011-ի շրջանակներում: Մեր ֆուտբոլիստներն իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն 2 օր անց՝ Չեխիայի ընտրանու դեմ, իսկ սեպտեմբերի 27-ին Իսլանդիայի դեմ խաղով կավարտեն իրենց մրցելույթները խմբային փուլում:

No comments:
Post a Comment