Monday, September 6, 2010

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Կանադայում խորհուրդ է տվել 1915-ը թողել պատմաբաններին

News.am. 6-9-2010- Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը, G-20 երկրների խորհրդարանների նախագահների համաժողովին մասնակցելու համար մեկնել է Կանադա, որտեղ այդ երկրի սենատի նախագահին է ներկայացրել թուրքական կողմի անհանգստությունները` Կանադայի խորհրդարանի կողմից 2004-ին Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված:
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` Մեհմեդ Ալի Շահինը, Կանադայի սենատի նախագահի հետ հանդիպմանը նշել է, թե 1915-ի իրադարձությունների ժամանակ թե հայ, թե թուրք ժողովուրդները զրկանքներ են կրել եւ հավելել, որ պետք է դրանք քննարկեն պատմաբանները, քանի որ խորհրդարաննները պատմական իրադարձությունները դատապարտելու հարմար վայրեր չեն:
Կանադայի սենատի նախագահն առաջընթաց քայլ է համարել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարգավորող արձանագրությունների ստորագրումը` նշելով, որ անհրաժեշտ է միշտ առաջ նայել:

No comments:

Post a Comment