7Or.am. 22-9-2010- Ինչպես հաղորդում է «АПА» գործակալությունը, սեպտեմբերի 24-ին կկայանա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ադրբեջանի նախգահ Իլհամ Ալիևի պաշտոնական հանդիպումը։
Հանդիպումը տեղի է ունենալու Ադրբեջանի նախագահի՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային մասնակցելու համար ԱՄՆ կատարելիք այցի շրջանակներում։ Սա Ադրբեջանի նախագահի երկրորդ պաշտոնական այցն է ԱՄՆ։ Առաջին այցը եղել է 2006թ.-ին։
«voanews.com» կայքէջի հաղորդմամբ, ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդեսին հայտարարել է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու են ոչ մի այն երկկողմ հարաբերություններին առնըչվող հարցեր։

No comments:
Post a Comment