Panorama.am. 22-9-2010- Մարդ սկսել է իմաստավորված և կապակցված խոսել միայն 100 հազար տարի առաջ և դա տեղի է ունեցել այժմյան Իսրայելի տարածքում: Նման եզրահանգման է եկել բրիտանացի գիտնական, պալեոլիթի դարաշրջանի մասնագետ, պրոֆեսոր Պոլ Մելլարսը:
Նա իր ելույթում բացատրել է, որ նման եզրակացության է հանգել հնագետների կողմից հայտնաբերված աշխատանքի գործիքները ուսումնասիրելու հիման վրա: «Ամեն ինչ վկայում է այն մասին, որ հենց այդ դարաշրջանում է մարդկության հետ տեղի ունեցել անհնարին փոփոխություններ, երբ հայտնվել է ժամանակակից լեզուն: Դա իր արտացոլումն է գտել նաև աշխատանքի գործիքների վրա, որոնք անհամեմատ շատացել են, ինչն էլ վկայում է մտածողության զարգացման մասին»,- նրա խոսքը փոխանցում են իսրայելական լրատվամիջոցները:
Մարդկության գոյություն սկզբանական շրջանում աշխատանքային գործիքները շատ քիչ են եղել ու պրիմիտիվ կառուցվածք են ունեցել: Ըստ գիտնականի, մարդը ավելի քան 2 միլիոն տարի լուռ է եղել:
«Ժամանակակից խոսքն ու լեզուն այնքան էլ հին նվեր չէ, որը տրվել է մարդուն բնությունից»,- ասել է գիտնականը: Նրա խոսքով, հենց ներկայիս Իսրայելի տարաքում բնակվող հնագույն ցեղերին ենք պարտական ժամանակակից լեզվի ու խոսքի հայտնաբերման համար:

No comments:
Post a Comment