Panorama.am. 20-9-2010- «Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում տրված պատարագը Թուրքիա-Հայաստան տնտեսական հարաբերություններում կարող է կարևոր դեր խաղալ»,- հայտարարել է Վանի Առևտրա-ադյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն և ավելացրել, որ հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի տարածաշրջանի տնտեսության զարգացմանը և նոր եկամուտների աղբյուր կդառնա:
Ըստ «Թուրքիյեգազեթեսի» (Turkiyegazetesi) լրատվական կայքի` Քանդաշօղլուն տեղեկացրել է, որ Վանը կրկին արտասահմանյան ներդրողների ուշադրության կենտրոնում է:
«Արդեն յոթ տարբեր արտասահմանյան ընկերություններ Վանում ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնել: Իրանական, Գերմանական տարբեր խոշոր կազմակերպություններ մտադիր են Վանում գործարաններ ու ընկերություններ հիմնել: Հայկական մի ընկերություն էլ առաջարկել է Վան-Երևան ուղիղ չվերթ իրականացնող ավիաընկերություն բացել»,- ասել է Քանդաշօղլուն, ընդգծելով, որ, եթե Հայաստան –Թուրքիա սահմանը բացվի, ապա ամենաքիչը 50 հազար մարդ կապահովվի աշխատանքով:

No comments:
Post a Comment