News.am. 21-9-2010- Հոլիվուդում պատրաստվում են ֆիլմ նկարահանել լեգենդար վրաց թագուհի Թամարի մասին: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում բնակվող վրացի քաղաքագետ եւ հասարակական գործիչ Ցոտնե Բակուրիան:
Ինչպես հաղորդում է «Վզգլյադը», Բակուրիան հայտարարել է, որ այդ նախագծի իրականացման համար արդեն մի քանի տասնյակ միլիոն դոլար է հատկացվել, իսկ գլխավոր դերերից մեկը խաղալու է հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթը: Թամար թագուհու դերի հավակնորդների մասին նա ոչինչ չի ասել:
Հաղորդվում է, որ ամերիկյան պրոդյուսերները հետաքրքրված են Թամար թագուհու օրոք մահմեդական աշխարհի հետ Վրաստանի կապերով: Թամար Թագուհին Վրաստանը կառավարել է 12-րդ դարի վերջին եւ 13-րդ դարի սկզբին, ով համարվում է Վրաստանի ամենաարդյունավետ կառավարողներից մեկը, իր ողջ պատմության ընթացքում:
Որեւէ այլ մանրամասն Բակուրիան չի հաղորդել:

No comments:
Post a Comment