Wednesday, September 22, 2010

Սուրբ խաչի պատարագը Սփյուռքին ուղարկված դրական մեսիջ էր. Լինքոլն Մքքարդի

Tert.am. 22-9-2010- Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում տեղի ունեցած պատարագի արարողությունը թուրքական իշխանությունների կողմից հայկական Սփյուռքին ուղարկված դրական մեսիջ էր: Այս մասին հայտարարել է Թուրք-ամերիկյան կոալիցիայի նախագահ Լինքոլն Մքքարդին:
«Ինչպես հայտարարեց Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Աղթամարը ողջ մարդկությանը պատկանող գանձ է: Պատարագի մատուցումն ամենալավ պատասխանը եղավ բոլոր նրանց, ովքեր փորձում էին աղավաղել դրա անցկացման պատճառները և մոլորեցնել մարդկանց»,- հայտարարել է Մքքարդին` ավելացնելով, որ պատարագի արարողությամբ վերակենդանանալու է հայ և թուրք ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը:

No comments:

Post a Comment