Monday, September 20, 2010

Իրանը միշտ աջակցել է Ադրբեջանին ղարաբաղյան հարցում. Իրանի փոխնախագահ

Իրանն ի սկզբանե աջակցել, ներկայումս էլ աջակցում է և այսուհետ ևս կաջակցի Ադրբեջանին ղարաբաղյան հարցում։ Այս մասին այսօր Թեհրանում ասել է Իրանի խորհրդարանական հարցերով փոխնախագահ Սեիդ Մոհամմեդռզա Միրտաջադինին։
Միրտաջադինին ելույթ է ունեցել իրանաադրբեջանական «Ադրբեջանի Հանրապետություն. նախկին փորձը և սպասվող հեռանկարը» խորագրով համաժողովի ժամանակ՝ նշելով, թե հայերը «օկուպացրել են Լեռնային Ղարաբաղը»։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Նա Կովկասյան տարածաշրջանը անվանել է շատ կարևոր ինչպես Իրանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։

No comments:

Post a Comment