Tert.am. 6-9-2010- «Անկեղծ ասած՝ մենք հերթական անգամ մեր արտաքին գործերի նախարարության ոչ հարձակվողական և ոչ հեռանկարային քաղաքականության պատճառով ևս մեկ անգամ դեժավյու ենք ապրում, այսինքն՝ մենք նորից փորձում ենք քննարկել, թե ինչ կլինի, եթե ադրբեջանցիներն ընդունեն այդ բանաձևը ՄԱԿ–ում»,– այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը՝ անդրադառնալով ՄԱԿ–ում Ադրբեջանի կողմից ներկայացված հակահայ բանաձևի վաղվա քննարկմանը։
Արամ Սարգսյանը դժգոհ է, որ հայտարարություններից բացի այլ բան չի արվում, մինչդեռ հարկավոր էր դիվանագիտական նոտա հղել ՄԱԿ–ին՝ ներկայացնելով իրականությունն ու շեշտելով, որ Ադրբեջանն աղավաղում է իրականությունը։ Դեմկուսի ղեկավարի համոզմամբ՝ Հայաստանն ինքը պետք է լինի նախաձեռնող ու միջազգային ատյաններում ներկայացնի նման բանաձևեր։ «Հարցը մնում է անպատասխան, որովհետև մեր դիվանագիտական նախարարությունը ոչ մի կերպ չի արձագանքում այս հարցադրումներին։ Գոնե մեկ անգամ հստակ պատասխան տար, ինչու հայկական կողմն ինքը չի նախաձեռնում և բացատրեր, միգուցե մենք շատ բան չենք հասկանում, և մենք այլևս այս մասին չէինք խոսի»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է հիշյալ բանաձևի ազդեցությանը ԼՂ բանակցային գործընթացի վրա, Արամ Սարգսյանը համոզված է, որ այն որևէ ազդեցություն չի ունենա, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ԼՂ խնդրի լուծման հետ կապված ունեն իրենց հստակ դիրքորոշումը։ Ըստ Սարգսյանի, ՄԱԿ–ում քննարկվելիք տվյալ բանաձևին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երկրների ներկայացուցիչները կողմ չեն քվեարկի հենց այդ պատճառով։
Արամ Սարգսյանն անդրադարձավ նաև օգոստոսի 31–ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում արձանագրված միջադեպին՝ դժգոհելով, որ Հայաստանը դա կարող էր լավագույնս օգտագործել քարոզչական պատերազմում։ «Ի՞նչ պետք է աներ հայկական կողմը. առաջին հերթին պետք է ոչ թե Հ1–ի օպերատորները և ռեժիսորը նման անհասկանալի ռեպորտաժ պատրաստեին, այլ դա պետք է դառնար ամբողջ աշխարհին ներկայացվելիք մի ֆիլմ և ներկայացվեր, թե ինչ են անում ադրբեջանցիները՝ համոզիչ փաստերով, որովհետև մենք ինֆորմացիոն պատերազմի մեջ ենք»,– հայտարարեց Արամ Սարգսյանը։
Նա անդրադարձավ նաև Նախիջևանում թուրքական զորքեր տեղակայելու մասին լուրերին հայկական կողմի լռությանը։ «Հայկական կողմը սուսուփուս նստած է, երբ որ պետք է հիշեցնել հետևյալ երկու ամենակարևոր փաստարկները, որ Նախիջևանն ընդամենը հանձնվել է Ադրբեջանին որպես պրոտեկտորատ, այլ ոչ թե որպես անքակտելի մաս, և հենց Ադրբեջանն է անեքսիայի ենթարկել այդ տարածքը՝ միջազգային պայմանագրին հակառակ, որն ինքը ստորագրել է»,– ասաց Արամ Սարգսյանը։
«Ես ուզեցի այդ երեք օրինակով Ձեզ ցույց տալ, որ մեր արտաքին գործերի նախարարությունը բացի հոխորտանքից և որոշ հայտարարություններ անելուց, իրական, լուրջ գործունեությամբ չի զբաղվում, և սա արդեն շարունակվում է տարիներ»,– ընդգծեց Դեմկուսի ղեկավարը։

No comments:
Post a Comment