News.am. 21-9-2010- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մենք ձիու քայլ ենք արել, որը հետ վերցնելու հնարավորություն ունենք։ Այս մասին սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Քաղաքական հետազոտությունների ակեդեմիա» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Մանասյանը։
Պատմաբան Ռաֆիկ Թադեւոսյանն էլ նշեց, որ հայ-թուրքական գործընթացը թեպետ առաջին հայացքից դեմ է Հայաստանի շահերին, սակայն հատկանշական է, որ ճկուն քաղաքականություն վարելու դեպքում մեր երկիրը շահած դուրս կգա դրանից։ «Եթե լավ խաղացող ես, անգամ վատ խաղաթղթերով կարող ես շահել խաղը»,- նշեց փորձագետը։ Նա ճիշտ համարեց նաեւ հայ-ռուսական ռազմական պայմանագրի ստորագրումը՝ նկատելով, սակայն, որ Հայաստանն այդ պայմանագրով կարող էր ավելի շատ օգուտներ քաղել Ռուսաստանից։
Անդրադառնալով Հայաստանի անկախության 19 տարիներին ունեցած կորուստներին՝ Թադեւոսյանը նշեց, որ վրիպումները եղել են եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ բնույթի։ «Մեր կողմից, օրինակ, մեծ վրիպում է իրանական ուղղությունը վատ մշակելն ու օգտագործելը։ Եթե մեր երկու ռազմավարական գործընկերներից մեկից՝ Ռուսաստանից քիչ թե շատ գլուխ ենք հանում, ապա նույնը չի կարելի ասել Իրանի մասով։ Իրանական ուղին ճիշտ եւ նպատակային օգտագործելու դեպքում կարելի է կոտրել շրջափակված երկիր լինելու մասին կարծրատիպերը, բայց մեր բոլոր վրիպումները մեզանից են բխում»,- ասաց նա։
NEWS.am-ի հարցին, թե վրիպում կարելի՞ է համարել նաեւ այն, որ միջազգային ամենատարբեր կառույցների կողմից հրապարակվող զեկույցներում Հայաստանը դիտվում է անազատ կամ մասամբ ազատ երկիր, Ռաֆիկ Թադեւոսյանը նկատեց. «Մենք մեր ներքին խայտառակությունները չենք կարող եւ չպետք է ծածկենք։ Անշուշտ, այս 19 տարիների ընթացքում կարող էին ավելի առաջ լինել, սակայն դա չպատահեց ստրատեգիական ղեկավար չունենալու պատճառով։ Սակայն վստահ եմ, որ եւս 19 տարի, ու ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ամփոփեց Թադեւոսյանը։

No comments:
Post a Comment