Tuesday, September 21, 2010

Թյուրքալեզու երկրների ԱԳ նախարարները հանդիպել են Նյու Յորքում

Tert.am. 21-9-2010- Այցով Նյու Յորքում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է թյուրքալեզու երկրների իր գործընկերների հետ: Այս մասին հայտնում է թուրքական Haber կայքը: Հիշեցնենք, որ այս օրերին Նյու Յորքում տեղի է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական` 65-րդ նստաշրջանը:
Նյու Յորքում Թուրքական տանը տեղի ունեցած աշխատանքային ընթրիքին մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղըզստանի արտաքին գործերի նախարարները: Հանդիպման մանրամասները հայտնի չեն:

No comments:

Post a Comment