Monday, September 20, 2010

«Իրանական կայք». Հայերը չմասնակցեցին Սուրբ Խաչում մատուցված պատարագին եկեղեցու գմբեթին խաչ չլինելու պատճառով

Panorama.am. 20-9-2010- Հազարամյա պատմություն ունեցող Ախթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում վերջին հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ պատարագ մատուցվեց:
Այդ մասին հայտնում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
«Հայերի մի մասը, եկեղեցու գմբեթին խաչ չլինելու պատճառով, որպես բոյկոտի նշան, չմասնակցեցին եկեղեցում մատուցված պատարագին»,-նշված է իրանական կայքում:

No comments:

Post a Comment