Panorama.am. 22-9-2010- «Արցախի պարագայում մի հետաքրքիր ֆենոմեն է նկատվում, չճանաչվածության հետևանքով, զուրկ լինելով միջազգային հանրության կողմից որևէ շոշափելի օգնությունից՝ դրամաշնորհներ, փոխառություններ, կոնկրետ միջազգային ծրագրեր, Արցախն, այնուամենայնիվ կարողանում է իր զարգացումն ապահովել»,- անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի՝ ՄԱԿ-ի գագաթաժողովի կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիրված գագաթաժողովում ունեցած ելույթին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանն իր ելույթում մասնավորապես նշել էր, թե «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ձեռնարկում է առավելագույնն իր տարածքում ավելի բարենպաստ կյանքի պայմաններ ստեղծելու և մարդու իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար: Եվ նա դա անում է առանց միջազգային հանրության աջակցության: Լեռնային Ղարաբաղը շարունակում է ակնկալել համապատասխան օժանդակության ծրագրեր: Քանի դեռ անգործության արդյունքում չի հաջողվում վերացնել անմեղ մարդկանց պատճառած վնասները, մենք չենք կարող արձանագրել, որ Հազարամյակի Զարգացման բոլոր նպատակները իրականացվել են և համաշխարհային մակարդակով ապահովվել է հավասարություն և արդարություն»:
Նրա համոզմամբ, այդ առումով, մեծ դերակատարություն ունի ողջ հայության ներուժը: «Սա ցույց է տալիս, որ Արցախը որպես կենսունակ կազմավորում, պետություն կամաց-կամաց, սակայն շատ հստակ զարգանում է, և կենսունակ է դարձել այդ զարգացման մեջ: Այս հանգամանքը միջազգային հանրության համար չի կարող կարևոր չլինել, որովհետև նման պետությունները, մանավանդ, երբ դրանք ժողովրդավարական են, կարևորություն են ներկայացնում ողջ ժողովրդավարական հանրության համար»,- ասաց ԼՂՀ պաշտոնյան:
Դ. Բաբայանի խոսքերով, նման պետությունները որևէ վտանգ չեն պարունակում և ծայրահեղականության գիծը չեն հատում և այդ հանգամանքը միջազգային հանրության համար պետք է լինի որպես կարևոր նախադեպ, որը պետք է դրսևորվի ԼՂՀ-ի ճանաչման տեսանկյունից:

No comments:
Post a Comment