Wednesday, September 22, 2010

«Հայկական ժամանակ». Արտագաղթի նոր ալիք է սկսվել. Հայաստանը հայաթափվում է

News.am. 22-9-2010- Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած վիճակագրության համաձայն, այս տարվա առաջին 8 ամիսներին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանից անվերադարձ մեկնողների թիվը կազմել է 61 հազար մարդ: «Հայկական ժամանակ»-ի տվյալներով՝ մեկնել է 574 հազար եւ ժամանել 513 հազար ուղեւոր: Իսկ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝տրանսպորտային բոլոր միջոցներով ՀՀ-ից մեկնածների եւ վերադարձածների տարբերությունը, այսինքն՝ արտագաղթի ցուցանիշը 2008-ին եւ 2009-ին կազմել է 48 հազար:
Նշենք, որ 2007-ին՝ մինչեւ 2008-ի մարտիմեկյան դեպքերը արտագաղթի ցուցանիշը կազմել է 3 հազար: «Ըստ իրազեկ աղբյուրի, ներքին օգտագործման փակ վիճակագրության պատասխանատուները ՀՀ բարձրագույն ղեկավարությանը դեռեւս ամիսներ առաջ զեկուցել են, որ 2008-ից արտագաղթի նոր ալիք է սկսվել, որին պայմանական տրվել է «երրորդ ալիք» անվանումը: Այս մեկն առանձնանում է նրանով, որ արտագաղթողները ֆինանսապես ապահով ընտանիքներից են»,-նկատում է թերթը:

No comments:

Post a Comment