Tuesday, September 7, 2010

Բիրանդ. « Սուրբ Խաչի պատարագը կարևոր քայլ է Եվրամիության դռները թակելու ժամանակ »

HayNews.am. 7-9-2010- CNNTurk-ի գլխավոր խմբագիր, թուրք հայտնի լրագրող, վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդն իր հոդվածում անդրադարձել է Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններում սպասվող դրական և բացասական միտումներին՝ այդ ենթատեքստում չմոռանալով նաև Աղթամարի Սուրբ Խաչում մատուցվելիք պատարագը:
Թուրք վերլուծաբանը, նշելով որ և՜ Թուրքիայում, և՜ Եվրոպայում «քաղաքական արձակուրդներ» էին, այժմ արդեն պետք է սպասել նոր զարգացումների, որոնց մի մասը ներկա իրավիճակում կարող է դրական ընթացք ունենալ, իսկ մյուս մասը՝ բացասական:
Բիրանդը դրական միտումների շարքին է դասում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, երկրի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի քաղաքականությունը, որը եվրոպական կուրս է վերցրել և ձգտում է դեպի Եվրոպա:
Թուրք վերլուծաբանը քաղաքական տեսակետից դրական և կարևոր է համարում նաև Հույն ուղղափառ եկեղեցուն պատկանող Սյումելիայի մենաստանում, ինչպես նաև Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագները, որոնք, ըստ թուրք վերլուծաբանի, շատ կարևոր քայլ են Եվրամիության դռները թակելու ժամանակ:
Բիրանդը բացասական զարգացումների թվին է դասում այն, որ այժմ Եվրամիությունում սկսել են Թուրքիայի անդամակցությունը դիտարկել 2020 թվականից ոչ շուտ, այնինչ մինչ այդ նշվում էր, օրինակ, 2014 թվականը:

No comments:

Post a Comment