Wednesday, September 22, 2010

Թուրքերն ադրբեջանցի եղբայրներին ամեն օր ծաղրում են եթերում

Tert.am. 21-9-2010- Թուրքիայի ադրբեջանցիները հայտարարություն են ընդունել՝ թուրքական ATV հեռուստաալիքով «Յախշի ջազիբե» հեռուստասերիալի ցուցադրության հետ կապված։
Ինչպես հայտնում է 1news.az-ը՝ վկայակոչելով Haber-Turk-ին, Թուրքիայում բնակվող ադրբեջանցիները ֆիլմի սյուժեն ընդունել են որպես վիրավորանք և պահանջել անմիջապես դադարեցնել ֆիլմի ցուցադրությունը։
Ադրբեջանցիների դժգոհության պատճառն այն է, որ այդ ֆիլմում գլխավոր հերոսուհին ազգությամբ ադրբեջանցի կին է, որը ներկայացվում է ոչ նպաստավոր լույսի ներքո, ինչպես նաև ֆիլմում ակնհայտորեն զգացվում է ծաղր ադրբեջաներենի նկատմամբ։
Այդ կապակցությամբ Թուրքիայի ադրբեջանցիների մշակութային կենտրոնի ղեկավար Թելման Շահբազօղլուն նշել է, որ Թուրքիայում բնակվող ադրբեջանցիները խորապես վրդովված են այդ ֆիլմի ցուցադրության կապակցությամբ։
«Ադրբեջանն Արևելքում ստեղծել է առաջին ժողովրդավարական հանրապետությունը, բնակչության 90 տոկոսը կրթված է, և ոչ ոք իրավունք չունի ծաղրել ադրբեջանցիներին։ Մենք թույլ չենք տա ծաղր մեր նկատմամբ»,- ասել է նա։

No comments:

Post a Comment