Wednesday, September 22, 2010

Պարսից ծոցի արաբական երկրները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն ղարաբաղյան խնդրին. Թեոդոր Կարասիկ

Tert.am. 22-9-2010- Լեռնային Ղարաբաղի և այլ սառեցված հակամարտությունները շատ ավելի վտանգավոր են, քան թվում են։ Այս մասին Բաքվում կայացած «կլոր սեղանի» ժամանակ ասել է Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի ռազմավերլուծական ինստիտուտի (INEGMA) հետազոտությունների և զարգացման բաժնի տնօրեն Թեոդոր Կարասիկը։ Ըստ նրա՝ սահմանների հարցը աշխարհում գոյություն ունեցող գլոբալ խնդիր է։
«Դա կարող է կապված լինել պատմության, կրոնի, այլ հարցերի հետ»,- ասել է Կարասիկը։
Նա նշել է, որ Պարսից ծոցի արաբական երկրները պետք է ավելի մեծ ուշադրության արժանացնեն ղարաբաղյան հակամարտությունը, որի լուծված չլինելն ազդում է ողջ տարածաշրջանի վրա։
Ըստ Կարասիկի, Պարսից ծոցի տարածքային վեճերը նման են Լեռնային Ղարաբաղի խնդրին։
Անդրադառնալով ադրբեջանաիրանական հարաբերություններին՝ փորձագետը նշել է, որ Իրանում տեղի ունեցող գործընթացների կարող են ազդել և՛ Ադրբեջանի, և՛ Իրանի մյուս հարևան երկրների վրա։

No comments:

Post a Comment