Wednesday, September 22, 2010

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը կրկին հիշել է տարածքների «օկուպացիայի» մասին

News.am. 21-9-2010- «Չնայած Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի 20 տոկոսի օկուպացիային եւ մոտ մեկ միլիոն փախստականների ու հարկադիր վերաբնակվածների առկայությանը՝ Ադրբեջանը մինչեւ 2015թ. հավատարիմ է մնալու Հազարամյակի զարգացման նպատակների լիակատար եւ արդյունավետ իրագործմանը»: Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, ՄԱԿ-ում նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Միայն ադրբեջանական հողերի «օկուպացիայի» մասին հերթապահ հայտարարություններից հետո նախարարն անցել է իր երկրի տարատեսակ «ձեռքբերումների» թվարկմանը, մասնավորապես նշելով, որ աղքատության վերացման համար Ադրբեջանում կառավարությունը քաղաքական կամք է դրսեւորում եւ լուրջ քայլեր ձեռնարկում:

No comments:

Post a Comment