Wednesday, September 22, 2010

Թուրք գործարար. Աղթամարի արարողությունից հետո Վանի տնտեսությունը ոտքի է կանգնելու

Panorama.am. 22-9-2010- 95 տարի անց Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագի մատուցումը թուրքական կառավարության «0 խնդիր» հարևանների հետ արտաքին քաղաքական մարտավարության արդյունքներից մեկն է:
Նման կարծիք է հայտնել հայ-թուրքական գործարար միության խորհրդի նախագահ Քաան Սոյաքը:

Վերջինիս համոզմամբ` կրոնական արարողության անցկացումը նպաստ է բերելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ այդպես տարին մեկ անգամ տեղի ունենալիք նման իրադարձությունը, ըստ նրա, դրական ազդեցություն կունենա երկու ժողովուրդների համար:

Իսկ Վանի արտադրողների և գործարարների միության նախագահ Մեհմեթ Չալդաղը վստահաբար հայտարարել է, որ Աղթամարի պատմական արարողությունից հետո Վանի տնտեսությունը ոտքի է կանգնելու:

No comments:

Post a Comment