Monday, September 6, 2010

Ես չեմ ուզում մասնակցել այդ թատրոնին. Հրանուշ Խառատյանը՝ Սուրբ խաչի պատարագի մասին

Tert.am. 6-9-2010- Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը չի ցանկանում գնալ Աղթամար և մասնակցել Սուրբ խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին։ Այսօրվա ասուլիսին նա այդ պատարագը «թատրոն» անվանեց։
Շարունակելով թեման՝ Խառատյանը նշեց, որ պատարագին մասնակցել-չմասնակցելու հարցը չպետք է հանրայնացնել և դարձնել մի ամբողջ ազգի քննարկելու առարկա։
Ըստ նրա՝ այդ հարցը զուտ եկեղեցական խնդիր է։
«Բայց քանի որ Թուրքիան քաղաքականացրել է հարցը և հերթական անգամ ուզում է միջազգային հանրությանը ցույց տալ իր բարի կամքի դրսևորումը, չարժե ներքաշվել այդ գործընթացի մեջ, չնայած, որ նման աղմուկ բարձրացնելով՝ մասնակցում ենք Թուրքիայի կազմակերպած թատրոնին», – ասաց նա։

Ինչ վերաբերում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի որոշմանը, ազգագրագետը նշեց. «Ոչ բարոյական, ոչ օրինական եմ համարում այդ հարցի քննարկումը. ինձ համար այդ հարցը եկեղեցական հարց է», – եզրափակեց նա։

No comments:

Post a Comment