Saturday, September 4, 2010
Առավոտ. «Մեր աղքատ և հարուստ նախարարները»
HayNews.am.04.09.2010- ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանն ի պատասխան, տրամադրել է ՀՀ նախարարների և մի քայի այլ պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերի մասին 2009 թ-ի տեղեկանքները: Ըստ այդ տեղեկանքների, «ամենաաղքատը» ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետ Արթուր Պետրոսյանն է, որի եկամուտը կազմել է 857421 դրամ, իսկ ամենահարուստը` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նրա եկամուտը կազմել է 341 մլն 615 հազար դրամ: Համեստ` ընդամենը 3-6 մլն դրամ եկամուտ են ունեցել (համապատասխանաբար) տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, նախագահի խորհրդական, այժմ արդեն կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը, գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, այժմ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի եկամուտները 8 միլիոնից քիչ ավելի է, իսկ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանինը` 10 մլն 792882 դրամ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինը` 28.836.552 դրամ է, նա վերջերս է վաճառել իր «PORSHE» ավտոմեքենան:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եկամուտն էլ կազմել է 39.036.547 դրամ:
Ըստ «Առավոտ» օրաթերթի:
No comments:
Post a Comment