Sunday, September 19, 2010

ԱՄՆ ժողովուրդը չի ցանկանում պատերազմել Իրանի հետ

News.am. 18-9-2010- ԱՄՆ Չիկագոյի նահանգի հասարակայնության հետ կապերի գծով խորհուրդը հարցում է անցկացրել, որի արդյունքները ցույց են տվել, որ ամերիկացիների մեծամասնությունը բացասական պատասխան է տվել հետեւյալ հարցին. «Եթե Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, իսկ Իրանը պատասխանի եւ պատերազմ կսկվի, արդյոք, ԱՄՆ-ը պե՞տք է մասնակցի պատերազմին Իսրայելի կոմղից»: Այս հարցին դրական են պատասխանել ընդամենը հարցվածների 30 տոկոսը:
Նշվել է նաեւ, որ հարցվածների 58 տոկոսը կողմ է արտահայտվել, որ արագացվեն պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման ջանքերը: Դրան դեմ է 39 տոկոսը:
Ամերիկյան զորքերի Մերձավոր Արեւելք ուղարկելու հարցում ձայները կիսվել են. Կողմ եւ դեմ են հարցվածների 49-ական տոկոսը: Իսկ եթե հանկարծ սրայելը հարձակման ենթարկվի, այդ դեպքում ամերիկացիների 47 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է օգնության հասնի, այնինչ 50 տոկոսը դեմ է դրան:

No comments:

Post a Comment