HayNews.am. 21-9-2010- Ամերիկայի թուրքական կոալիցիան (TCA) հանդես է եկել մի հայտարարությամբ, որով իր հավանությանն է «արժանացրել» Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչում մատուցված պտարագը, և այն համարել սփյւոռքահայության հետ շփումներ սկսելու «լավ սկիզբ»:
Dogan գործակալության փոխանցմամբ՝ Ամերիկայի թուրքական կոալիցիայի նախագահ Լինքոլն ՄաքՔրդին (Lincoln McCurdy) նշել է, որ «հարյուրավոր տարիներ «Անատոլիայում» կողք կողքի ապրած հայ և թուրք ժողովուրդների միջև նորից խաղաղ և բարեկամական հարաբերությունների վերահաստատման համար Սուրբ Խաչում մատուցված պատարագը շատ լավ սկիզբ է»:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Հայոց ցեղասպանության իրականացումից հետո առաջին անգամ Վանա Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ մատուցվեց, սակայն եկեղեցու խաչը պատարագի օրը չտեղադրվեց գմբեթին, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց:

No comments:
Post a Comment