Monday, September 6, 2010

Ստեփան Գրիգորյան. «Ադրբեջանի դիվերսիաները կապված են ՄԱԿ-ում քննարկվելիք բանաձևի հետ»

HayNews. 6-9-2010- Թե ինչու են վերջին շրջանում ակտիվացել Ադրբեջանի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում զինադադարի ռեժիմի խախտման դեպքերը` HayNews.am-ին պատասխանեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Չեմ բացառում, որ շփման գծում վերջերս նկատվող ակտիվությունը, պայմանավորված լինի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վաղվա նիստում սպասվող ադրբեջանական բանաձևի քննարկման հետ: Հնարավոր է, որ Ադրբեջանն այդ կերպ ցանկանում է ցույց տալ, որ Արցախի հարցը սառեցված չէ, որ Արցախի հարցն իր համար ակտուալ է: Ի վերջո, Ադրբեջանը շահագրգռված է, որ հարցը լուծվի արագ և այժմ նպատակ ունի իր գործողություններով ցույց տալ հիմնախնդրի կարևորությունն իր համար »,- նշեց քաղաքագետը:

Հարցին` հնարավո՞ր է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիաների ավելի ու ավելի հաճախակի դառնալը, հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումները ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած այցի արձագանքն է, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Ո’չ Մեդվեդևի Հայաստան, ո’չ էլ Բաքու կատարած այցի հետ այդ ակտիվություները չեմ կապում»:


No comments:

Post a Comment