Saturday, September 4, 2010

« Թուրքիան և ԱՄՆ-ն գաղտնի պայմանագիր կկնքեն». թուրք վերլուծաբան

HayNews.am. 4-9-2010- «Միացյալ Նահանգների գլխավոր շտաբի պետ Մայքլ Մուլլենի այցի ժամանակ կարող է թուրք-ամերիկյան գաղտնի համաձայնություն կնքվել, որը հնարավորություն կտա ԱՄՆ-ին Թուրքիա տեղափոխել Իրաքի տարածքից դուրս բերվելիք ռազմական տեխնիկան»,-նման կարծիք է հայտնել թուրք վերլուծաբան Հիլմի Օզևը: Թուրք վերլուծաբանը համոզված է, որ առաջիկա օրերին կայանալիք սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ Թուրքիան բացեիբաց չի գնա Միացյալ Նահանգների հետ նոր ռազմական պայմանագրի կնքման, ուստի թուրքերն ու ամերիկացիները գաղտնի կգործեն: «Միացյալ Նահանգների համար Թուրքիան որպես դաշնակից ավելի մեծ դերակատարում է ձեռք բերել Իրաքից զորքերի դուրսբերումից հետո»,-կարծում է Օզևը: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների գլխավոր շտաբի պետ Մայքլ Մուլլենի այցից առաջ թուրքական մամուլում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ամերիկացի բարձրաստիճան զինվորականն Անկարա է ժամանել Թուրքիայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելու, ինչպես նաև Իրաքից զրահատեխնիկան դուրս բերելու ժամանակ այդ երկրի տարածքն օգտագործելու հետ կապված համաձայնություն ձեռք բերելու համար:

No comments:

Post a Comment