Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Ռոդհեմ Քլինթոնը: Ուղերձում մասնավորապես ասվում է.
Նախագահ Օբամայի եւ ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Ես ինքս եմ զգացել Հայաստանի ժողովրդի հյուրասիրությունը, երբ վերջերս առաջին անգամ այցելեցի հայաստան, որտեղ նշեցի մեր անկախության օրը, եւ հպարտությամբ նշում եմ Հայաստանի հարուստ մշակույթը եւ նվաճումները:
Ամերիկահայերը մեծ ավանդ ունեն ԱՄՆում երկար տարիների ընթացքում, խորացնելով ընկերությունը եւ սերը մեր երկու երկրների միջեւ: Մենք պատրաստ ենք ընդլայնել մեր համագործակցությունը եւ կառուցել խոստումնալից ապագա մեր քաղաքացիների համար:
Հայաստանի ժողովրդին ցանկանում եմ անվտանգ ու երջանիկ անկախության տոն, խաղաղություն ու բարգավաճում գալիք տարիներին:

No comments:
Post a Comment