Monday, September 6, 2010

ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՐՍԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ

ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում ելույթ է ունեցել Թուրքիայի դերը Եվրոպայի միությունում խորագրով սեմինարում: Նա ասել է, թե Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եթե վերջինս ազատի Ադրբեջանի տարածքները: Այս մասին տեղեկացնում է Հյուրրիյեթ թերթը:
Նա ասել է, թե անհիմն է այն տեսակետը, թե Թուրքիայի արտաքին քաղաքական կուրսը Արեւմուտքից թեքվել է դեպի Արեւելք: Եվրամիությանն անդամակցությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակն է, ասել է Չավուշօղլուն:

No comments:

Post a Comment