Tert.am. 18-9-2010- Մալաթիայում կազմակերպվելիք միջազգային կինոփառատոնի շրջանակում «Ոսկե ծիրան» անունով որևէ մրցանակ մասնակիցներին չի շնորհվի: Փոխարենը կշնորհվի «Բյուրեղյա ծիրան» մրցանակ: Այս մասին, թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Մալաթիայի կինոփառատոնի ղեկավարությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին թուրքական Milliyet օրաթերթը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում անցկացվելու է Մալաթիայի 1-ին միջազգային կինոփառատոնը, որի գլխավոր մրցանակը կոչվելու է «Ոսկե ծիրան»: Պարբերականը, այնուամենայնիվ, նկատել էր, որ 2004–ից Երևանում արդեն անցկացվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն:
Այս առնչությամբ հայտարարությամբ հանդես էր եկել երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ղեկավարությունը` տեղեկացնելով, որ պատրաստվում է դատական կարգով վիճարկել Թուրքիայի կողմից փառատոնի անվանումը օգտագործելու հարցը:

No comments:
Post a Comment