Panorama.am.18-9-2010- Ինչպե՞ս կարող է Թուրքիան խոսել Հայաստանի և Թուրքիայի միջև մշակութային երկխոսությունից, երբ ասենք Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմն արգելվում է ցուցադրել Թուրքիայում, իսկ Էգոյանի «Արարատ» ֆիլմն էլ ցուցադրվեց մեծ աղմուկից հետո:
Սեպտեմբերի 17-ին Թուրքիայի մշակույթի ու տուրիզմի նախարարի խորհրդական Իսմեթ Եըլմազի հետ հանդիպման ժամանակ այսպիսի հարց ուղղեցին հայ լրագրողները:
Եըլմազը նախ ասաց, որ այդ ֆիլմը չի դիտել, բայց ընդհանուր պատկերացում կազմում է` «դա 1915-ի հայ ժողովրդի տեղահանության մասին է»:
Թուրք պաշտոնյան կարծիք հայտնեց, որ «նման ֆիլմերը օգուտ չեն բերի երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման առումով»:
«Հայ ժողովրդի պատմություն երբ ասում են, իմ առաջ գալիս է այդ ժամանակաշրջանը: Ես, օրինակ չէի առարկի, կցուցադրեի: Եվ ընդհակառակը, կարելի էր ցուցադրել այնպիսի ֆիլմեր նաև, որ տեսնեին, որ նշված ֆիլմերում ներկայացվածը չափազացություն է», -հավելեց Թուրքիայի Մշակույթի և տուրիզմի նախարարության պաշտոնյան:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և մասնավորապես, սահանի բացման հնարավորությանը, Եըլմազն ասաց. «Օրը կգա և սահմանը կբացվի: Աստված տա հարաբերությունները զարգանան, և սահմանը բացվի»:

No comments:
Post a Comment