Wednesday, September 22, 2010

Բարոզուն առայժմ անհնար է համարում Թուրքիայի ԵՄ անդամակցությունը

Tert.am. 22-9-2010- Եվրահանձնաժողովի նախագահ Մանուել Բարոզուն ասել է, որ ԵՄ մտնելու Թուրքիայի ձգտումը ներկայում անհնար է։ Այդ մասին հայտնում է MIGnews-ը։
Բարոզուն ընդգծել է երկու գլխավոր պատճառ. առաջինը՝ զգալի մշակութային տարբերությունները, երկրորդը՝ Թուրքիայի հանդեօ ԵՄ վերաբերմունքի փոփոխությունը, որի պատճառը Թուրքիայի մերձեցումն է Իրանի հետ։
Հիշեցնենք, որ ԵՄ անդամ դառնալու Թուրքիայի ձգտումը տարիներ շարունակ հանդիպել է եվրոպացիների դիմադրությանը։
ԵՄ անդամներին չի գոհացնոմ Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակը, բացի այդ՝ Անկարան ոչ մի կերպ չի ձգտում լուծել Կիպրոսի հարցը։

No comments:

Post a Comment