Panorama.am. 22-9-2010- Վրաստանի խորհրդարանը աշնանային նստաշրջանում կարող է քննարկի եւ հետագա քվեարկության դնի չերկես ժողովրդի ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող օրինագիծ: Ինչպես հայտնում է ռուսական «Վզգլյադ» պարբերականը, այս մասին տեղեկացրել է խոորհրդարանի իշխանամետ մեծամասնության առաջնորդներից Նուգզար Ցիկլաուրին:
Նրա խոսքերով, մինչ օրինագծի քննարկումը խորհրդարանում, Վրաստանում նախատեսված է «կովկասյան ժողովուրդների ցեղասպանության վերաբերյալ կոնֆերանսի անցկացում»:
Խորհրդարանականն հայտնել է, թե 18-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Ռուսաստանի կայսրության կողմից իրականացված չերկեսների «ցեղասպանության» ճանաչման մասին խնդրանքով վրացական խորհրդարանին դիմել են չերկեսական, չեչենական եւ ինգուշետական համայնքները:
«Ամենաինտենսիվ աշխատանքն ընթանում է չերկեսական հարցի շուրջ: Վրացի գիտնականներն արդեն հաստատել են, որ չերկեսներին ոչնչացրել են էթնիկ սկզբունքներով», - ասել է Ցիկլաուրին:
«Ռեզոնանսի» թերթն, իր հերթին, նշում է, թե չերկեսների «ցեղասպանությունը» դեռեւս ոչ մի երկրիր պաշտոնապես չի ճանաչել: «Եթե Վրաստանը ճանաչի չերկեսների ցեղասպանությունը, այն աշխարհում եւ տարաշածրջանում մի շարք հարցրի առաջ կքածի, մասնավորպես, Հայաստանը միանգամից կպահանջի Վրաստանից ճանաչելու Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանությունը», - գրում է թերթը:

No comments:
Post a Comment