Tuesday, September 21, 2010

Իրանը քննադատության հեղեղ է թափել ՄԱԳԱՏԵ-ի հասցեին

News.am. 21-9-2010- Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, այսօր` սեպտեմբերի 20-ին մասնակցել է Վիեննայում տեղի ունեցող ՄԱԳԱՏԵ-ի նիստին եւ սուր քննադատության ենթարկել այդ կազմակերպությանը, հայտարարելով, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԵ) բարոյական հեղինակության ու վստահության ճգնաժամ է ապրում: Նա նաեւ անազնիվ է անվանել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԵ-ի վերջին զեկույցը:
Նախորդ ամիս հրապարակված զեկույցում նշվում է, որ Իրանը, չնայած միջազգային պատժամիջոցներին, շարունակում է հարստացնել ուրանի պաշարները: Այնտեղ նաեւ քննադատություն է եղել Թեհրանի հասցեին, ըստ որի այդ երկիրը ՄԱԳԱՏԵ-ի երկու տեսուչների թույլ չի տվել մուտք գործել Իրան` «կեղծ տվյալներ հաղորդելու» համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները կարծում են, որ Իրանն օգտագործում է խաղաղ միջուկային ծրագիրը որպես քող, միջուկային զենք ստեղծելու համար: Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները:

No comments:

Post a Comment