Tert.am. 21-9-2010- ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես, ասվում է.
«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ազգային տոնի՝Անկախության օրվա կապակցությամբ։
Վերջերս Հայաստան կատարած հերթական այցի ժամանակ ևս մեկ անգամ համոզվեցի, որ բարեկամության և բարիդրացիության հայ–ռուսական բազմադարյա ավանդույթները շարունակում են ամրապնդվել։
Մեր քաղաքացիները հպարտանում են պատմության ընդհանուր փառավոր էջերով, ընդհանուր հաջողություններով և հաղթանակներով։
Դրա վառ ապացույցը «Պատվո բլուր» հուշահամալիրի կառուցումն էր, որի բացմանը մենք ներկա եղանք։ Մենք շնորհակալ ենք Հայաստանի ժողովրդին մեր զինվորների հիշատակի հանդեպ հոգատար վերաբերմունքի համար։
Վստահության և համագործակցության ամուր հիմքի վրա Հայաստանը և Ռուսաստանը այսօր կառուցում են ռազմավարական գործընկերության հարաբերություններ, ակտիվ քաղաքական երկխոսություն են վարում, էլ ավելի էֆեկտիվ են համակարգում իրենց քայլերը տարածաշրջանում և միջազգային ասպարեզում։ Մենք կարևոր որոշումներ ենք կայացրել տնտեսության, այդ թվում՝ նորարարության ոլորտում, ինչպես նաև մարդասիրական ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։
Վստահ եմ, որ դրանց իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի նպաստ մեր երկրների քաղաքացիների բարօրության և Անդրկովկասում կայունության ու խաղաղության։
Ձեզ ցանկանում եմ առողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

No comments:
Post a Comment