Saturday, September 4, 2010

Հացամթերքը վնասակար է կանանց ոչ միայն կազմվածքի, այլև առողջության համար

Tert.am. 4-9-2010- Իտալացի գիտնականները պարզել են, որ հացամթերքը կարող է անուղղելի վնաս հասցնել կնոջ ոչ միայն կազմվածքին, այլև առողջությանը։ Այս մասին հաղորդում է donbas.ua կայքը։ Միլանցի դիետոլոգների անցկացրած հետազոտությանը մասնակցել է երկու սեռերի 47 հազար ներկայացուցիչ։ Արդյունքների հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ հացամթերքի օգտագործումը տղամարդկանց համար վնասակար չէ։ Մինչդեռ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ սրտային հիվանդությունների ռիսկը հացամթերք օգտագործելիս երկու անգամ մեծանում է։ Դա բացատրվում է նրանով, որ այդօրինակ մթերքը նպաստում է արյան մեջ գլյուկոզայի պարունակության բարձրացմանը։

No comments:

Post a Comment