Saturday, September 4, 2010

Թուրք գործիչ. Էրդողանը առանց ամաչելու սուտ է խոսում

News.am. 4-9-2010- Թուրքիայի «Դեմոկրատական ձախ» կուսակցության (DSP) գլխավոր քարտուղար Հասան Էրչելեբին արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Դիարբեքիրում արած հայտարարություններին՝ նրան մեղադրելով ստախոսության մեջ։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Հասան Էրչելեբին հայտարարել է, թե Էրդողանը Դիարբեքիրի հանրահավաքում սուտ է խոսել՝ ասելով, թե արեւելյան շրջանների արտակարգ դրությունը իրենք են հանել, հեռուստատեսությունում քրդերեն եթերը իրենք են բերել, քրդերեն լեզվի ուսումնասիրումը իրենք են մտցրել։ «Թուրքիայի վարչապետը մտածում է, թե իրենից առաջ այս երկրում կառավարություն չի եղել։ Էրդողանի մոտ գիտակցության կորուստ կա։ Նա առանց ամաչելու ասում է, թե ես եմ արել։ Գիտակցության մեծ կորուստ կա»,- նշել է Թուրքիայի «Դեմոկրատական ձախ» կուսակցության գլխավոր քարտուղար Հասան Էրչելեբին:

No comments:

Post a Comment