Panorama.am. 20-9-2010- Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Վանի այն բոլոր բիզնեսմենները, որոնք հավաստիացրել էին, որ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի են այցելելու հազարավոր հայեր և արդյունքում իրենք ստանալու են մեծ եկամուտներ, այժմ հիասթափության մեջ են` «սպասումների ֆիասկո էր»: Բանախոսի խոսքով, թուրքական շոուի նախատեսված սցենարը թերի մնաց։
«Պատարագին մասնակցել է 700-800 հոգի հայ ուխտավոր, որոնց մեծ մասն էլ պոլսահայեր են եղել։ Թուրքական քաղաքական շոուի սպասված հյուրերը պոլսահայերը չէին, նրանք սպասում էին Հայաստանից մեկնած հայերին և սփյուռքահայերին, որոնք այդպես էլ չգնացին, տապալված շոուի մյուս ապացույցն այն է, որ պատարագին ոչ մի բարձրաստիճան թուրք պաշտոնյա չի մասնակցել։ Ամենաբարձրաստիճան պաշտոնյան եղել է Վանի գավառապետը »,-ասաց նա:
Թուրքագետը նշեց, որ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագը ոգևորություն է առաջացրել Հայոց ցեղասպանության ժամանակ բռնի կրոնափոխված հայերի սերունդների մոտ։
Ըստ թուրքագետի տեղեկությունների, այսօր Մուշից Վանի Սուրբ Խաչ եկեղեցի է այցելել 100 հոգի։
« Նրանք մոտեցել են եկեղեցու բակում տեղադրված խաչին, արտասվել են, համբուրել և բացահայտել, որ իրականում իրենք թուրքացված հայերի ժառանգներն են»-ասաց նա և հավելեց, որ պատարագը նպաստեց, որպեսզի զարթոնք ապրի Թուրքիայում ուծացած հայերի ինքությունը։

No comments:
Post a Comment