Diplomat.am.18-9-2010- Իր ելույթում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը կարծիք հայտնեց, որ երկու շաբաթ առաջ Բաքվում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի հնչեցրած հայտարարությունից՝ ստրատեգիական գործընկերության մասին, կարելի է ենթադրել, որ Հայաստանը կորցնում է Անդրկովկասում Ռուսաստանի միակ ստրատեգիական գործընկերը լինելու առավելությունը, եւ ղարաբաղյան հակամարտության լուծման նոր ձեւաչափ է առաջանում՝ ռուս–թուրք–ադրբեջանական, որը գալիս է փոխարինելու Մինսկի խմբին, որը, Տեր-Պետրոսյանի կարծիքով շարունակելու է պահպանվել՝ թեկուզ միջազգային ջանքերի համադրման տպավորություն ստեղծելու եւ Արեւմուտքին ավելորդ տեղը չգրգռելու նպատակով։
«Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն այլեւս մանեւրի դաշտ չունի», - եզրակացրեց ընդդիմության առաջնորդը. - «Եթե մինչ այժմ Սարգսյանը կարողացել է ինչ-ինչ խոստումների ու ազգային շահերին հակասող զիջումների գնով սիրաշահել Արեւմուտքին ու դրա շնորհիվ մեղքերի թողություն ստանալ սեփական երկրում գործած անօրինությունների համար, ապա այժմ, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործողության ժամկետի երկարաձգման եւ ռուս–թուրք–ադրբեջանական համագործակցության արդյունքում Այսրկովկասում առաջացած աշխարհաքաղաքական նոր իրադրության լույսի ներքո, թողության այդ պաշարը սպառված պետք է համարել»։
«Սերժ Սարգսյանին մնում է ենթարկվել ճակատագրին եւ իր բախտը որոնել Մոսկվայում ու Անկարայում, ավելի կոնկրետ, ռուս–թուրք–ադրբեջանական գերագույն ատյանում», - եզրակացնում է Տեր-Պետրոսյանը, մյուս կողմից էլ մատնանշելով. - «Իշխանությունն ամեն գնով պահպանելու պետական պատասխանատուների մարմաջը մեր երկիրը նորից կանգնեցնում է կործանման կամ առնվազն ազգային աղետի եզրին»։

No comments:
Post a Comment