Panorama.am. 6-9-2010- ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները կարելի է համարել որպես ցանկությունների արձանագրում և դեռևս պարզ չէ, թե դրանք ընդհանրապես կիրականացվե՞ն, թե՞ ոչ:
Այս մասին, «Վեստի.ազ» լրատվականի կայքի փոխանցմամբ նշել է ադրբեջանցի քաղաքագետ, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն:
«Այդ համաձայնություններն անհրաժեշտ էին, որպեսզի ՌԴ նախագահի այցին ինչ-որ նշանակություն տային: Այցելելով մեր երկիր, ՌԴ նախագահը ցանկանում է հավասարակշռել իր Հայաստան կատարած այցը, որտեղ ռազմական բնույթի, բացահայտ հակաադրբեջանական փաստաթուղթ է ստորագրվել»,- ասել է քաղաքագետը:
Նրա խոսքերով, պետական սահմանների դեմարկացիայի մասին պայմանագիրը, որը ստորագրել են երկու երկրների նախագահները, կարելի էր սահմանափակվել երկու երկրների ԱԳ նախարարների տեղակալների ստորագրությամբ, իսկ գազային պայմանագիրը՝ Ադրբեջանի նավթային և ռուսական «Գազպրոպ» ընկերությունների ղեկավարների ստորագրություններով:
«ՌԴ նախագահի այցն Ադրբեջան՝ Մոսկվային ագրեսիվ, քողարկված, կամուֆլյաժային քաղաքականության արտահայտումն էր Հարավային Կովկասում: Ռուսաստանը մինչև ատամները զինում է Հայաստանին, նրա հետ ռազմաբազայի վերաբերյալ հակաադրբեջանական փաստաթուղթ ստորագրում, իսկ Ադրբեջան կայացած նման այցով՝ փորձում է մեզ հանգստացնել: Իսկ ինչ վերաբերվում է Ադրբեջանին վաճառվելիք C-300 զենիթային կայանին, ապա դա պարզ պրովոկացիա է»,- ասել է Վ. Գուլուզադեն:

No comments:
Post a Comment