Tert.am. 22-9-2010- Թուրքիայում գործող հայկական դպրոցներին դասագրքերով ապահովելու մասին Անկարայի կայացրած որոշումը շատ կարևոր քայլ է: Այս մասին Ankara գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների թուրքական կենտրոնի ղեկավար (TURKSAM) Սինան Օղանը` ակնարկելով, որ դա միտված է կասեցնելու Թուրքիայի կրթական համակարգի վրա հնարավոր բացասական ազդեցությունները:
«Թուրքիայի կրթության նախարարությունը անվճար գրքեր չէր տրամադրում մասնավոր և ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցներին: Նման պարագայում առաջ էին գալիս որոշ անհարթություններ, քանի որ պետությունը չէր միջամտում դասագրքերի հրատարակման և ուսումնական ծրագրերի կազմման գործընթացներին: Դա առիթ էր հանդիսանում, որպեսզի հայկական դպրոցներում հայտնվեին Երևանում կամ այլ վայրերում տպագրված գրքեր: Իսկ այդ գրքերը կարող էին հնարավորություն ընձեռել, որպեսզի երեխաներին տրամադրվեին Թուրքիայի քաղաքականությանը հակսսող տեղեկություններ: Այսպիսով, հայերեն գրքերի տպագրմամբ կանխվում են մի շարք հնարավոր խնդիրներ»,- հայտարարել է հայտնի թուրք փորձագետը:
Սինան Օղանը Թուրքիայի կրթության նախարարության` հայերեն դասագրքեր տպագրելու և անվճար բաժանելու նախաձեռնության արդյունավետությունը համեմատել է Թուրքիայի հանրային հեռուստատեսության (TRT) ծավալած գործունեության հետ:
«Երբ Թուրքիայի հարավարևելյան շրջանների բնակիչներին ասում են` մի օգտվեք անառողջ տեղեկություններից, պետությունը նրանց ինֆորմացիա է տրամադրում TRT-ի միջոցով: Եվ հնարավոր չէ իմանալ, թե Հայաստանից բերվող գրքերն ու դրանց բովանդակությունն ինչ վնասներ կարող են պատճառել: Սա կարելի է բնութագրել որպես հայկական նախաձեռնության (Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն անվանում է «հայկական նախաձեռնություն») մի մաս, սակայն այստեղ կարևորն այն է, որ այդ քայլը հետապնդում է ազգային կրթական համակարգի ամբողջականացում»,- ասել է թուրք փորձագետը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի կրթության նախարարության հրատարակչական բաժնի ղեկավար Ազիզ Զարենը հայտարարել էր, որ 2010-2011 ուսումնական տարվա համար Ստամբուլի հայկական կրթօջախներին անվճար բաժանվել է հայերեն դասագրքեր:

No comments:
Post a Comment