Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին կրկնապատկել Հրանտ Դինքի սպանությանը մասնակից անձանց պատասխանատվության ենթարկելու ջանքերը։
«Եվրոպական դատարանի մեղադրական դատավճիռը չի կարող նշանակել, որ Թուրքիան պետք է դադարի աշխատել Հրանտ Դինքի սպանության գործով արդար որոշում կայացնելու ուղղությամբ»,- կարծում է Human Rights Watch-ի Թուրքիայի գծով փորձագետ Էմմա Սինքլեր-Վեբը։Նրա կարծիքով, Անկարան պարզապես պարտավոր է վերսկսել այս գործի հետաքննությունը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրական դատավճիռ էր կայացրել՝ մեղավոր ճանաչելով Թուրքիային։ Եվրոպական դատարանը Թուրքիային մեղադրել է մարդու իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիայի 5 կետերի խախտման համար՝ պարտավորեցնելով նրան Հրանտ Դինքի ընտանիքին վճարել 105 հազար եվրո եւ եւս 28 հազար 595 եվրո՝ դատական ծախսերի համար։
Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքն իր գործունեության ընթացքում բարձրացնում էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայոց ցեղասպանության թեման։ Նա բազմաթիվ անգամներ սպառնալիքներ էր ստացել թուրք ծայրահեղականներից եւ 2007 թվականի հունվարի 19-ին սպանվել թերթի խմբագրության մոտ։

No comments:
Post a Comment