Monday, September 20, 2010

Hurriyet. Ըստ հայերի` Թուրքիան անկեղծ չէ և շոու է բեմադրում

Panorama.am. 19-9-2010- Վանի Աղթամար կղզու Սուրբ խաչ հակական եկեղեցում շարունակվում է կրոնական արարողությունը: «Hurriyet» պարբերականի բնորոշմամբ` Հայաստան-Թուրքիա սառեցված դիվանագիտական հարաբերությունների այս ժամանակահատվածում Վանում ծավալվում է մերձեցման գործընթաց: Պարբերականը նկատել է տալիս, որ թեև հարյուրավոր հայեր արտերկրից ժամանել են Աղթամար` ներկա գտնվելու գրեթե մեկդարյա դադարից հետո Սուրբ Խաչում մատուցվելիք պատմական պատարագին, այնուամենայնիվ, հայությունը դժգոհ է Անկարայի դրևորած վարքագծից:
«Հայրենիքաբնակ և արտերկրաբնակ հայությունը համոզված է, որ թուրքական իշխանությունները կրոնական արարողությունների համար վերաբացելով այդ եկեղեցին անկեղծ չեն և միջազգային համայնքին ի տես շոու կազմակերպելու միտում ունեն: Հայերը պահանջում են եկեղեցին պատարագի համար բացել ոչ թե տարեկան ընդամենը մեկ անգամ, այլ որ միշտ էլ բաց լինի պատարագ մատուցելու համար»,- գրում է թուրքական պարբերականը:

No comments:

Post a Comment