ԱՄՆ–ի հայ համայնքի ներկայացուցիչները ակտիվացրել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակման դեմ քարոզարշավը։ Հիշեցնենք, որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Մեթյու Բրայզայի թեկնածության հարցը քննարկելու է եկող երեքշաբթի։
Washington Times–ը գրում է, որ հայ համայնքի ներկայացուցիչներին են միացել նաև ԱՄՆ կիպրոսցիները, ովքեր Բրայզային, որի կինը ծնունդով Թուրքիայից է, մեղադրում են Կիպրոսի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հարցերում թուրքամետ կողմնորոշում ունենալու համար, մասնավորապես, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում թուրքական զորքերի առկայությունը չդատապարտելու, ցեղասպանություն բառը չօգտագործելու համար։

No comments:
Post a Comment