Saturday, October 30, 2010

Իլհամ Ալիևն ու Աբդուլլահ Գյուլը հեռախոսազրույց են ունեցել

Diplomat.am. 29.10.2010 - Հոկտեմբերի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հեռախոսազրույց են ունեցել: Իլհամ Ալիևը շնորհավորել է Աբդուլլահ Գյուլին ծննդյան օրվա կապակցությամբ, ինչպես նաև Թուրքիայի ազգային տոնի առթիվ` Հանրապետության օրվա, ցանկանալով առողջություն, հաջողություններ գործունեության մեջ և խաղաղություն թուրք ժողովրդին:
Թուրքիայի նախագահը Իլհամ Ալիևին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և ուշադրության արժանացնելու համար, փոխանցել է իր ամենալավ ցանկություններն ադրբեջանական ժողովրդին:

No comments:

Post a Comment